Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը կողմ է Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության նվազեցմանը քաղաքական, դիվանագիտական մեթոդներով

Ռուսաստանը կողմ է Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության նվազեցմանը քաղաքական, դիվանագիտական մեթոդներով
Միջազգային
14:56, 22 октябрь 2021
Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածությունը քաղաքական և դիվանագիտական մեթոդներով նվազեցնելու օգտին։ Այդ մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության թուլացման օգտին: Համոզված ենք, որ այս երկու միմյանց մոտ գտնվող երկրների հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», - ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան, իր հերթին, ջանքեր է գործադրում Հարավային Կովկասի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար։ «Մենք ելնում ենք նրանից, որ նման աշխատանքը, իհարկե, պետք է հաշվի առնի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում, անշուշտ, Իրանի շահերը», - եզրափակել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Աղբյուր՝ azatutyun.am