Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Միջազգային
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Թեհրան-Անկարա հարաբերությունների վերջին զարգացումներն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերը։ Այս մասին հայտնում է Mehr News գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքէջը։
Քննարկվող թեմաներից են եղել Աֆղանստանում զարգացումները, Աստանայի գագաթնաժողովը, Իրանի ու Թուրքիայի միջև 7-րդ ռազմավարական հանդիպման անցկացումը, ինչպես նաև երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերը։
Աբդոլլահիանը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում հավատացյալների վրա ահաբեկչական հարձակումների առթիվ և ասել, որ ակնկալվում է մահմեդական երկրների ավելի ակտիվ դերակատարությունն այս հարցում:
Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ հաջորդ շաբաթ Թեհրանում կայանալիք Աֆղանստանի հարևանների հետ հանդիպումը լավ հնարավորություն է երկրների միջև կարծիքներ փոխանակելու, ինչպես նաև ճանապարհ հարթելու, որ Աֆղանստանը հասնի կայունության, որը զերծ կլինի ահաբեկչությունից և բռնություններից և կկատարի աֆղան ժողովրդի կամքը։
Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին է անհանգստություն հայտնել Աֆղանստանում ահաբեկչությունների աճի առիթով։ Նա ընդգծել է ահաբեկչական գործողությունները կանխելու, Աֆղանստանում ներառական կառավարություն ձևավորելու, ահաբեկչական խմբավորումների դեմ, ինչպիսին ԴԱԻՇ-ն է, պայքարն ուժեղացնելու ջանքերը համախմբելու և գործնական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Չավուշօղլուն հավելել է, որ Աֆղանստանի բոլոր հարևանները պետք է օգնեն ահաբեկչության դեմ պայքարում։
Ամիր Աբդոլլահիանը վերահաստատել է Իրանի քաղաքականությունը՝ աջակցելու հարևան երկրների անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և թույլ չտալու չարախոհներին հարևանների միջև հարաբերություններ խաթարելու դավադրություններ իրականացնել։
Երկու արտգործնախարարներն էլ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման համար կարևորել են Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։
Ամիր Աբդոլլահիանն ու Չավուշօղլուն ընդգծել են Թեհրանի և Անկարայի միջև շարունակական խորհրդակցությունների, ինչպես նաև երկու երկրների պաշտոնյաների այցելությունների անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումների նպատակով։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարն իր թուրք գործընկերոջը ներկայացրել է Իրանի միջուկային գործարքի վերականգնմանն ուղղված բանակցությունների վերաբերյալ վերջին նորությունները։
Սյուզի Սիրականյան