Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան սպառնում է ծանր զինատեսակներ տեղակայել Սիրիայում

Թուրքիան սպառնում է ծանր զինատեսակներ տեղակայել Սիրիայում
Միջազգային
16:12, 22 октябрь 2021
Թուրքիան, անհրաժեշտության դեպքում, ծանր սպառազինություն կտեղակայի Սիրիայում սիրիական բանակի դեմ, հինգշաբթի լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է MehrNews-ը՝ վկայակոչելով Sputnik լրատվական գործակալությանը։

Սա այն դեպքում, երբ Դամասկոսը բազմիցս դատապարտել է Թուրքիայի անօրինական տեղակայումներն իր հյուսիսային տարածքներում և պահանջել, որ բոլոր օտարերկրյա զինվորականներն ու աշխարհազորայինները, որոնք չեն հրավիրվել պատերազմից տուժած երկիր՝ իր միջազգայնորեն ճանաչված կառավարության կողմից, անհապաղ հեռանան:

Նշվում է, որ Էրդողանն այս մեկնաբանություններն արել է իր նախագահական ինքնաթիռում՝  Աֆրիկա կատարած շրջագայությունից վերադառնալիս։  

Սիրիայի հայտարարություններին զուգահեռ՝ Էրդողանը նախազգուշացրել է, որ Թուրքիան կարող է  երկրից արտաքսել 10 պետությունների դեսպաններին, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանին, որոնք կոչ են արել ազատ արձակել իրավապաշտպան, թուրքական «Բաց հասարակության» հիմնադրամի համահիմնադիր և ակտիվիստ Օսման Քավալային։

MehrNews-ի փոխանցմամբ՝ անցյալ շաբաթ սիրիական տեղական աղբյուրները հայտնել էին, որ սիրիական բանակը տեղակայել է իր զորքերն ու ամրացրել դիրքերը Հալեպի հյուսիսում՝ թուրքական բանակի և նրա հարակից զինյալ խմբավորումների հնարավոր հարձակմանը դիմակայելու համար: 

Սյուզի Սիրականյան