Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի ԱԳ նախարարը Բաքվին կոչ է արել հեշտացնել իրանական բեռնատարների անցումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում

Իրանի ԱԳ նախարարը Բաքվին կոչ է արել հեշտացնել իրանական բեռնատարների անցումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում
Միջազգային
13:00, 24 октябрь 2021
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որն Իրանի արտգործնախարարն է ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Թեհրան-Բաքու հարաբերությունները զարգանում են հարգանքի հիման վրա։

«Մեհր» գորձակալությունը հայտնում է, որ հեռախոսազրույցից հետո Ամիր Աբդոլլահիանը Twitter-ում գրել է. «Մենք իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ջերմ և կառուցողական զրույց ունեցանք լիարժեք հարաբերությունների ճանապարհային քարտեզի վերաբերյալ»:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հինգշաբթի Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Ադրբեջանն ազատ է արձակել երկու ձերբակալված իրանցի վարորդների։

ԻՌՆԱ գործակալությունը հավելում է նաև, որ Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանը վճռական է տրամադրված Բաքվի հետ երկկողմ հարաբերությունները ընդլայնելու և խորացնելու հարցում։ Ամիր Աբդոլլահիանը բարձր է գնահատել կալանավորված երկու իրանցի վարորդների ազատ արձակումը և դա որակել որպես կառուցողական քայլ, որը կարող է պահանջվող հիմքը ստեղծել թյուրիմացությունները հարթելու համար։ 

Նա կոչ է արել ավելի շատ դրական քայլեր անել և հեշտացնել իրանական բեռնատարների անցումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում: Շեշտելով երկու պետությունների կողմից դրական և հեռանկարային մոտեցման որդեգրման անհրաժեշտությունը՝ նա ընդգծել է երկու երկրների միջև համատեղ տնտեսական հանձնաժողովի գործունեությունը հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը։