Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը հաջորդ ամիս կայցելի Թուրքիա

Ալիևը հաջորդ ամիս կայցելի Թուրքիա
Միջազգային
15:23, 25 октябрь 2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն Արցախում՝ հոկտեմբերի 26-ին և Ստամբուլում՝ նոյեմբերի 12-ին: Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը, հաղորդում է Report.az-ը։

«Բոլորը լավ գիտեն, թե ում նկատի ուներ պարոն նախագահ Ալիևը, երբ ասաց «եղբայրս»: Մեր նախագահները մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կհանդիպեն վաղը՝ հոկտեմբերի 26-ին, Ղարաբաղում, և չորրորդ անգամ՝ նոյեմբերի 12-ին՝ Ստամբուլում: Անհամբեր սպասում ենք դրան»,- գրել է դեսպանը Twitter-ում։

Նոյեմբերի 12-ին Ստամբուլում տեղի կունենա Թուրքիայի խորհրդի պետությունների ղեկավարների 8-րդ գագաթնաժողովը։