Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը Սանասարում նոր զորամասային համալիր է բացել՝ հարվածային անօդաչուներով սպառազինված

Ալիևը Սանասարում նոր զորամասային համալիր է բացել՝ հարվածային անօդաչուներով սպառազինված
Միջազգային
14:35, 26 октябрь 2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ Արցախի գրավյալ Սանասար (Կուբաթլու) այցելության ժամանակ մասնակցել է Պետական սահմանապահ ծառայության նոր զորամասային համալիրի բացմանը, ծանոթացել սպառազինությանը։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը տեղեկացրել է զորամասային համալիրում ստեղծված պայմանների մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ զորամասը սպառազինված է «HAROP», «Quzğun» և «Qırğı» հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Զորամասը զբաղեցնում է 25 հա տարածք։

Ալիևներին ներկայացվել է զորամասի սպառազինությունը, որը ներառում է ուղղաթիռներ, «HAROP», «Quzğun» və «Qırğı» հարվածային անօդաչու թռչող սարքեր, հակատանկային նռնականետեր ու կառավարվող հրթիռներ, 120 և 82 մմ-անոց ականանետեր, ՀՕՊ և ժամանակակից այլ համակարգեր։ Բացի այդ, զորամասն օգտագործում է արագընթաց, զրահապատ ու բժշկական մեքենաներ։

Ադրբեջանի նախագահը, ինչպես միշտ, լուսանկարվել է անօդաչու թռչող սարքերի հետ։ Ի դեպ, չնայած ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են զորամասում «HAROP», «Quzğun» և «Qırğı» հարվածային անօդաչու թռչող սարքերի առկայության մասին, հրապարակված լուսանկարներում միայն Quzğun-ներ են։

Նշենք, որ Ալիևները մի քանի օր առաջ նոր զորամասային համալիր էին բացել նաև Արցախի գրավյալ Կովսականում։ 

Աղբյուր՝ factor.am