Իրաքում և Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության ժամկետը երկարաձգվել է․ ermenihaber.am

Միջազգային
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու առաջարկին:
Որոշմանը կողմ են քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ), «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) և ընդդիմադիր ազգայնական IYI կուսակցությունները: Իսկ գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և ընդդիադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունները դեմ են քվեարկել:
Հիշեցնենք, որ որպես պատճառ առաջ է քաշվել Սիրիայում և Իրաքում քրդական խմբավորումների գործունեությունը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր:
Իրաքում և Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ժամկետը նախատեսվում երկարացնել 2 տարով: Մինչև այժմ ամեն տարի Թուրքիայի ներկայությունն այս երկրներում երկարացվել է ընդամենը 1 տարով:
Աղբյուր՝ ermenihaber.am