Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան ստուգում է Դոնբասում Կիևի կողմից Բայրաքթարի կիրառման մասին տեղեկությունը․ Լավրով․ lragir.am

Մոսկվան ստուգում է Դոնբասում Կիևի կողմից Բայրաքթարի կիրառման մասին տեղեկությունը․ Լավրով․ lragir.am
Միջազգային
16:29, 27 октябрь 2021
Մոսկվան ստուգում է Դոնբասում Կիևի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին տեղեկատվությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը երեքշաբթի հայտարարել է, որ զինվորականներն առաջին անգամ Դոնբասում կիրառել են «Բայրաքթար» ԱԹՍ-ն․ այն ռումբով ոչնչացրել է հակառակորդի թնդանոթը։ Շփման գծի ողջ երկայնքով ռազմական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի թռիչքներն արգելված են Մինսկի համաձայնագրերով։

Ուկրաինան թուրքական «Բայքար» ընկերության հետ ստորագրել է պայմանագիր, ըստ որի` Կիևի մոտակայքում կկառուցվի «Բայրաքթար» ԱԹՍ-ների սպասարկման համատեղ կենտրոն։

Աղբյուր՝ lragir.am