Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունն ավարտված է․Իրանի ԱԳ նախարար

Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունն ավարտված է․Իրանի ԱԳ նախարար
Միջազգային
12:23, 28 октябрь 2021
Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը, որը հայտնվեց հանրային տիրույթում, ավարտվել է: Այս մասին չորեքշաբթի օրը Թեհրանում Աֆղանստանի հարևանների հանդիպման ժամանակ ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը, գրում է Report.az-ը, վկայակոչելով TASS-ին։

«Մենք շփումներ ենք ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կարծում եմ՝ մենք ավարտել ենք լարվածության հանրային փուլը և մեր խնդիրներն աստիճանաբար կլուծվեն»,- ասել է նա։

Հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը հեռախոսազրույց են ունեցել և մտքեր փոխանակել երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի մասին։