Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի Կրոնական գործերի վարչության նախագահը՝ Շուշիի մզկիթում․ ermenihaber.am

Թուրքիայի Կրոնական գործերի վարչության նախագահը՝ Շուշիի մզկիթում․ ermenihaber.am
Միջազգային
13:50, 28 октябрь 2021
Թուրքիայի Կրոնական գործերի վարչության (Diyanet) նախագահ Ալի Էրբաշը և Ղուրանների ուսումնասիրության ու ընթերցանության խորհրդի (Mushafları İnceleme ve Kıraat Kurulu) նախագահ Հաֆըզ Շահինն այցելել են Ադրբեջանի բռնագրաված հայոց հնագուն բերդաքաղաք Շուշի։ Նրանք միասին ազան են կանչել Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթում։

Ազան - մզկիթի աշտարակից մահմեդական հոգևորականի կողմից հավատացյալներին արվող աղոթքի հրավեր:

Այդ մասին Ալի Էրբաշը գրառում է արել Twitter-ի իր էջում՝ նշելով, որ իրենց բախտ վիճակվեց ազան կանչել Ղարաբաղի սրտում՝ Շուշիում։

«Թող ամենակարող ալլահը մեր տարածաշրջանը մինչև դատաստանի օրը զուրկ չպահի իսլամի բարօրությունից և ազանի հնչյուններից»։

Աղբյուր՝ ermenihaber.am