Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիա-ԱՄՆ առաջին շփումը դիվանագիտական ճգնաժամից հետո․ ermenihaber.am

Թուրքիա-ԱՄՆ առաջին շփումը դիվանագիտական ճգնաժամից հետո․ ermenihaber.am
Միջազգային
14:29, 28 октябрь 2021
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Այդ հեռախոսազրույցը Թուրքիա-ԱՄՆ առաջին շփումն է եղել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրեց «անցանկալի անձ» /persona non grata/  ճանաչելու Անկարայում 10 երկրի՝ այդ թվում նաև ԱՄՆ-ի դեսպանին։

Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Քալընը և Սալիվանը քննարկել են Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, F-35/F-16 կործանիչների հարցը, համաշխարահային կլիմայական փոփոխությունները, Աֆղանստանի, Սիրիայի, Լիբիայի, Հունաստանի, Արևելյան Միջերկրականի շուրջ ընթացող և տարածաշրջանային այլ զարգացումները։ Կողմերը հստակեցրել են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև Գլազգոյի կլիմայական գագաթնաժողովի շրջանակում նախատեսված երկկողմ հանդիպման մանրամասները։

Հեռախոսազրույցի ընթացում ընդգծվել է Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և նշվել, որ հարցերը պիտի քննարկվեն փոխադարձ հարգանքի ու շահերի շրջանակում։

Աղբյուր`ermenihaber.am