Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թուրքիան խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ»․ Չավուշօղլու

«Թուրքիան խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ»․ Չավուշօղլու
Միջազգային
15:24, 28 октябрь 2021
«Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ», - CNNTurk-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք դրական մեսիջ կա Հայաստանից, գրում է report.az-ը։

Նա նշել է, որ մյուս կողմից դրական մեսիջներ են ստացվել Հայաստանի հետ սահմանի բացման հետ կապված և հավելել, որ այդ հարցերի առնչությամբ խորհրդակցություններ կանցկացվեն Ադրբեջանի հետ։ 

«Ես հանդիպել եմ իմ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջանի Ֆիզուլի և Զանգիլան շրջաններ կատարած այցի ժամանակ։ Մենք մանրամասն քննարկել ենք այդ հարցերը, կան դրական մեսիջներ, մենք ասել ենք, որ այդ ուղերձներին նույն կերպ կպատասխանենք», - հայտնել է Չավուշօղլուն։

Նա հավելել է, որ Ադրբեջանն առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ՝ հակամարտությունից հետո: Սակայն Հայաստանը դեռ դրական չի արձագանքել․ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ աշխատելու ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում և մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»: