Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը կրկին խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից․ ermenihaber.am

Էրդողանը կրկին խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից․ ermenihaber.am
Միջազգային
14:03, 01 ноябрь 2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20 գագաթնաժողովից հետո ասուլիս է տվել, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան անընդհատ աշխատում է այն հարցի շուրջ, որ այս տարածաշրջանում տեղին կլինի «6-ի հարթակի» ստեղծումը: Հիշեցնելով, որ Թուրքիայի կողմից առաջարկվող կառույցում, պետք է ընդգրկված լինեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը և Վրաստանը՝ Էրդողանը պնդել է, որ նման քայլ անելու դեպքում տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի:

Ըստ Թուրքիայի նախագահի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին տարածաշրջանային խաղաղությանը վերաբերող առաջարկ է արել:

Էրդողանը խոսել է նաև առաջարկված հարթակի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշման մասին՝ նշելով, որ վրացական կողմը մի քիչ բացասաբար է մոտենում հարցին, բայց եթե բոլորի մոտ դրական մթնոլորտ լինի, իսկապես հնարավոր է ստեղծել նման մի հարթակ։

«Հենց այս հարթակը ձևավորվի, տարածաշրջանը շատ արագ խաղաղության ավազանի կվերածվի, և Թուրքիան էլ այս հարցում Հայաստանի հետ հարաբերությունները շատ ավելի պարզ ու բաց առաջ կբերի: Բայց, իհարկե, Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները փոփոխելը, նկատի ունեմ դրական առումով, կհեշտացնի մեր գործը»,-հավելել է Էրդողանը:

Աղբյուր՝ ermenihaber.am