Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար Մերկելը նոր սահմանափակումներ է խոստացել

Կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար Մերկելը նոր սահմանափակումներ է խոստացել
Միջազգային
13:27, 03 ноябрь 2021
Գերմանիայի այն բնակիչներին, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, սպասում են նոր լրջագույն սահմանափակումներ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Քրիստոնեա-Դեմոկրատական միություն կուսակցության նախագահության նիստի ժամանակ։ Այս մասին հայտնում է գերմանական N-TV-ն։Մերկելը նշել է, որ կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների հանդեպ սահմանափակումների խստացումները պայմանավորված կլինեն այն մտավախությամբ, որ թույլ չտան կորոնավիրուսային պանդեմիայի հետագա տարածումը։ Նա նաեւ ասել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստում չանցածներին աշխատավայրում սպասում են ամենօրյա նմուշառումների պրոցեդուրաներ, քանի որ համաճարակային իրավիճակը էքսպոնենցիալ կերպով սկսել է վատանալ։