Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսական ռազմական տեխնիկայի և ռազմական անձնակազմի տեղաշարժը՝ Ռուսաստանի տարածքում, բացառապես ՌԴ-ի գործն է»․ Պեսկովի պատասխանն՝ Ուկրաինային

«Ռուսական ռազմական տեխնիկայի և ռազմական անձնակազմի տեղաշարժը՝ Ռուսաստանի տարածքում, բացառապես ՌԴ-ի գործն է»․ Պեսկովի պատասխանն՝ Ուկրաինային
Միջազգային
16:24, 03 ноябрь 2021
«Ռուսաստանը ռազմական ներկայությունը պահպանում է իր տարածքում այնտեղ, որտեղ անհրաժեշտ է համարում»,- ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսպես  է մեկնաբանել  Ուկրաինայի պաշտպանության նախարարության՝ Ռուսաստանի կողմից սահմանին ռազմական ներկայություն պահպանելու մասին հայտարարությունը,  նշելով, որ ՌԴ-ն անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում իր տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ՊՆ-ն, վկայակոչելով գլխավոր հետախուզական վարչության տվյալները, հայտարարել էր, որ Դոնբասում ու երկրի սահմաններին մոտ 90․000 ռուս զինծառայող կա։

Պեսկովը հայտարարել է, որ ռազմական տեխնիկայի և ռազմական անձնակազմի տեղաշարժն՝ իր տարածքում, բացառապես Ռուսաստանի գործն է։  Նա նշել է, որ այն ոչ մեկին չի սպառնացել և չի սպառնում, սակայն ՆԱՏՕ-ի ագրեսիվ գործողությունների ֆոնին, Ռուսաստանը ձեռնարկել է և շարունակում է միջոցներ  ձեռնարկել՝ իր անվտանգությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, նաև, որ երկուշաբթի օրը ամերիկյան Politico հրատարակությունը  հրապարակել էր արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս ռուսական զորքերի տեղակայումը՝ Ուկրաինայի հետ սահմանին։ Պեսկովն այդ հրապարակումն «անորակ լցոնում» է որակել և նշել, որ չարժե ժամանակ կորցնել ու մեկնաբանել դա։

Սյուզի Սիրականյան