Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն աջակցում է 3+3 թուրքական գաղափարը․ Զախարովա

Ռուսաստանն աջակցում է 3+3 թուրքական գաղափարը․ Զախարովա
Միջազգային
18:44, 03 ноябрь 2021
Մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու գաղափարին, խոսքը Հարավային Կովկասի երկրների, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի եւ Իրանի մասին է։ Իհարկե, մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը այս ծրագրերը գործնական հարթության վերածելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը համապատասխանում է այս ձեւաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերին, դրա մեկնարկը կօգնի բարձրացնել վստահությունը միջպետական հարաբերությունների նկատմամբ, լուծել առկա հակասությունները եւ բացահայտել տարածաշրջանի տնտեսական տրանսպորտային ներուժը։ Այս  ձեւաչափը կարող է եւ պետք է առաջարկի ինչպես հին խնդիրների, այնպես էլ նոր մարտահրավերների լուծում»,-ասել է նա։