Իրանի կողմից միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսելու ամսաթիվը հայտնի է

Միջազգային
ԵՄ-ն և ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հաստատել են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկը կկայանա նոյեմբերի 29-ին, հայտնում է Mehr գործակալությունը։
Այն բանից հետո, երբ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր բանակցող և արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Կանին՝ Եվրամիության բանագնաց Էնրիկե Մորայի հետ հեռախոսազրույցից հետո չորեքշաբթի օրը հայտարարեց , որ բանակցություններն՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերացման շուրջ, կսկսվեն նոյեմբերի 29-ին, ԵՄ-ն և ԱՄՆ-ն կարճ ժամանակ անց առանձին հայտարարություններով նույնպես հաստատեցին ամսաթիվը։
Եվրամիությունը հայտարարություն է տարածել, որ Վիեննայում կայանալիք բանակցությունների 7-րդ փուլը կենտրոնանալու է Իրանի միջուկային գործարքի լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովման վրա:
«Մասնակիցները կշարունակեն քննարկել «ԱՄՆ-ի հնարավոր վերադարձի հեռանկարը» համաձայնագրին և «ինչպե՞ս ապահովել համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացումը՝ բոլոր մասնակիցների կողմից», - ասվում է ԵՄ հայտարարության մեջ:
Չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը նույնպես հաստատել է՝ Իրանի վերադարձը Վիեննայի բանակցություններին՝ այս ամսվա վերջին:
«7-րդ փուլը կվերսկսենք երկուշաբթի՝ նոյեմբերի 29-ին», - ասել է Փրայսը, հավելելով, որ Իրանի հարցով Պետքարտուղարության հատուկ բանագնաց Ռոբերտ Մելին կրկին կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունն՝ այս բանակցություններում։
Հիշեցնենք, որ Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին ԱՄՆ-ն ազդարարեց 2018 թվականին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ։ Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է գործարքին վերադառնալու ցանկության մասին։
Սյուզի Սիրականյան