Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չավուշօղլու․ «Թուրքիան և ԱՄՆ-ն խնդիրների քննարկման աշխատանքային խումբ կստեղծեն»․ ermenihaber.am

Չավուշօղլու․ «Թուրքիան և ԱՄՆ-ն խնդիրների քննարկման աշխատանքային խումբ կստեղծեն»․ ermenihaber.am
Միջազգային
12:33, 05 ноябрь 2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում ներկայացրել է նախարարության 2022թ․ բյուջեն։ Նա անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին։ Հայտնել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առկա խնդիրները քննարկելու համար երկկողմ աշխատանքնային խումբ կստեղծվի։ Նաև նշել է, որ այդ առաջարկն արել է անձամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Չավուշօղլուի խոսքով՝ աշխատանքային խմբի ձևավորման ուղղությամբ համապատասխան նախարարությունները և հաստատություններն արդեն աշխատանքներ են տանում։

Անդրադառնալով G20 գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման՝ Չավուշօղլուն նշել է, որ հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հանդիպման ընթացքում Էրդողանն ամերիկացի գործընկերոջը փոխանցել է Թուրքիայի տեսակետը թուրք-ամերիկյան հարաբերությունների մի շարք խնդիրների վերաբերյալ։  Մասնավորապես նշել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին, ԱՄՆ-ում գյուլենականների ներկայությունը, համադրելի չեն դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Նմանապես և համադրելի չեն ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման պատճառով Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները։

Աղբյուր՝ ermenihaber.am