Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյան-Պուտին-Ալիև տեսակոնֆերանս է նախապատրաստվում. Պեսկով

Փաշինյան-Պուտին-Ալիև տեսակոնֆերանս է նախապատրաստվում. Պեսկով
Միջազգային
16:58, 07 ноябрь 2021
Կրեմլը հաստատել է հաջորդ շաբաթ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում նախապատրաստելու պլանները։

«Այո, իսկապես, նման հանդիպում նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով»,- «Ինտերֆաքս»-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռոսիա-1» հեռուստաալիքն էլ հայտնել էր, որ հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ հանդիպում է հնարավոր:

Կողմերից դեռ պաշտոնական հաղորդագրություն այս մասին չկա: