Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի մեջլիսում կքննարկվի Ադրբեջանում թուրք զինվորների ծառայության երկարացման հարցը. ermenihaber.am

Թուրքիայի մեջլիսում կքննարկվի Ադրբեջանում թուրք զինվորների ծառայության երկարացման հարցը. ermenihaber.am
Միջազգային
16:10, 08 ноябрь 2021
Թուրքիայի խորհրդարանի գլխավոր խորհրդի նիստում երեքշաբթի օրը քննարկվելու է Ադրբեջանում թուրք զինծառայողների ծառայության ժամկետի երկարացման վերաբերյալ երկրի նախագահի որոշումը։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ խորհրդարանում քննարկվելու են նաև Թուրքիա-Կատար համագործակցությանը և դատաիրավական ոլորտին առնչվող հարցեր։

Ավելի վաղ, Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու առաջարկին:

Աղբյուր՝ ermenihaber.am