Քաղաքացիակենտրոն
լրատվություն

​ «Որտե՞ղ է հիմա այդ անհաղթելի բանակը»․ Ալիևը կրկին սպառնում է հայկական կողմին

​ «Որտե՞ղ է հիմա այդ անհաղթելի բանակը»․ Ալիևը կրկին սպառնում է հայկական կողմին
Միջազգային
16:38, 08 ноябрь 2021
«Եթե Հայաստանում որևէ ուժ ռևանշիստական միտումներ դրսևորի, կտեսնի մեր բռունցքը», - Շուշիում այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է APA գործակալությունը։

Նա նշել է, որ Հայաստանն առասպելներ է հյուսել անհաղթելի հայկական բանակի մասին։ 

«Որտե՞ղ է հիմա այդ անհաղթելի բանակը», - ասել է նա։

Ալիևն իր ելույթում հիշեցրել է, որ ամեն տարի մայիսին հայերի կողմից նշվել է Շուշիի գրավման տոնը․ «Այս տարվա մայիսին այստեղ՝ Ջիդիր Դուզու դաշտավայրում, տեղի է ունեցել Խարի-Բուլբուլ փառատոնը, հնչել է մուղամ։ Օգոստոսին անցկացվեցին Վագիֆի պոեզիայի օրեր, հնչեցին Վագիֆի և այլ հանճարեղ բանաստեղծների բանաստեղծությունները»։ 

Շուշիում՝ ելույթ ունենալով զինծառայողների առջև, նա նաև ասել է, - «Մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, թե ով` ով է, որ մենք մեծ ազգ ենք՝ պատերազմի ժամանակ և պատերազմին հաջորդող տարում»։

Չնայած այս ագրեսիվ հայտարարություններին, միջազգային հարթակներում Ադրբեջանական կողմը  խոսում է խաղաղության և համագործակցության մասին։

Սյուզի Սիրականյան