Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անգելա Մերկելն ընդմիշտ հեռանում է քաղաքականությունից

Անգելա Մերկելն ընդմիշտ հեռանում է քաղաքականությունից
Միջազգային
18:53, 08 ноябрь 2021
16 տարի Գերմանիան ղեկավարելուց հետո Անգելա Մերկելը մեկընդմիշտ հեռանում է քաղաքականությունից։ Այս մասին նա հայտարարել է կանցլերի պաշտոնում իր վերջին հարցազրույցներից մեկում՝ Deutsche Welle-ի հետ զրույցում։

«Քաղաքականությամբ ես այլևս չեմ զբաղվի,- ասել է Մերկելը` հավելելով, - Ես արդեն ասել եմ՝ սկզբում ես մի քիչ կհանգստանամ, հետո կտեսնենք, թե ինչ միտք կծագի»։

67-ամյա Անգելա Մերկելը Գերմանիայի կառավարության ղեկը ստանձնել է 2005 թվականին՝ դառնալով Գերմանիայի առաջին կին կանցլերը։շ

Աղբյուր՝ azatutyun.am