Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները. ՀԺ

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները. ՀԺ
Միջազգային
12:12, 10 ноябрь 2021
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան Իվ լը Դրիանը նոյեմբերի 12-ին Փարիզում Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում կունենան։

Ի թիվս այլ կարևոր հարցերի, հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը:

Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ  կողմերը կքննարկեն նաև Իրանի հետ միջուկային ծրագրի գործողությունների համատեղ դրույթների կատարման շուրջ բանակցությունների վերսկսման թեման,  Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում տարածաշրջանային անվտանգության հարցերը,ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերը՝ քաղաքական ու ռազմական տեսանկյուններից:

Աղբյուր՝ armtimes.com