Մոսկվան կարևոր է համարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցերի վերսկսումը տարածաշրջան՝ առաջին հերթին մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում․ Զախարովա

Միջազգային
Մոսկվան կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիարժեք ձևաչափով ուղևորությունների պրակտիկայի վերսկսումը տարածաշրջան, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այժմ եռյակը պատրաստվում է շփումների եվրոպական մի շարք մայրաքաղաքներում, և մենք կարևոր ենք համարում այդ տարածաշրջան համանախագահների լիարժեք ձևաչափով այցելությունների հնարավորինս արագ վերսկսումը»,-ասել է Զախարովան։
Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն է վայելում։ Ռուսաստանը կարևոր է համարում եռյակի գծով ջանքերը շարունակելն առաջին հերթին տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում: