ԵՄ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. Պետեր Ստանո

Միջազգային
Եվրամիությունը ցավում է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում եղած մարդկային կորուստների համար և ցավակցում է բոլոր զոհերի ու վիրավորների ընտանիքներին: Այս մասին նշված է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ:
«Չնայած նրան, որ ռազմական գործողությունները դադարել են՝ դեռևս առկա են հրատապ շատ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն, որպեսզի հնարավոր լինի շարժվել դեպի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում: Մենք կոչ ենք անում խստագույնս հետևելու հրադադարի պահպանմանը, անհապաղ ազատ արձակելու բոլոր գերիներին, լիարժեքորեն համագործակցելու ականազերծման հարցում և թուլացնելու լարվածությունը սահմանային հատվածներում»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Եվրամիությունը շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասում խաղաղությունն ու բարգավաճումը խթանելուն և ակտիվորեն ներգրավված է խաղաղաշինության ու հակամարտությանը հաջորդող վերականգնմանը նպաստելու գործընթացներում:
«ԵՄ-ն կարևոր դերակատարում է ունեցել գերիների ազատ արձակման և ականապատ տարածքների քարտեզները փոխանցելու գործում: Միությունը հակամարտության հետևանքով տուժած անձանց աջակցել է ավելի քան 17 մլն եվրոյի հումանիտար օգնության միջոցով: Եվրամիությունը պատրաստ է աջակցելու սահմանային լարվածության թուլացմանն ու սահմանազատմանը՝ տրամադրելով կողմերին անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն: Եվրամիությունը քաջալերում է Հարավային Կովկասում հաղորդակցությունը և տնտեսական համագործակցության վերսկսումը»,- նշել է Ստանոն:
Ըստ խոսնակի՝ ավելի քան երեք տասնամյակ շարունակվող հակամարտությանը վերջ տալու համար անհրաժեշտ է հասնել համապարփակ կարգավորման:
«Այս նպատակին հասնելու համար ԵՄ-ն շարունակելու է ակտիվ շփումը համապատասխան միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և լիարժեքորեն աջակցում է նրանց իրենց մանդատն իրականացնելու գործում՝ բոլոր առաջնահերթ խնդիրների համապարփակ լուծման նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի հետ աշխատելու միջոցով»,- ասված է հայտարարության մեջ: