Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուկաշենկոն սպառնացել է փակել գազի տարանցումը դեպի Եվրոպա

Լուկաշենկոն սպառնացել է փակել գազի տարանցումը դեպի Եվրոպա
Միջազգային
18:50, 11 ноябрь 2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ի պատասխան Մինսկի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ սահմանելու՝ ԵՄ ծրագրի, սպառնացել է դադարեցնել գազի տարանցումը դեպի Եվրոպա։ Այս մասին գրում է BelTA-ն։

«Լեհաստանը մեզ վախեցնում է, որ կփակի սահմանը։ Խնդրեմ՝ փակեք այն, ավելի քիչ փախստականներ կտեղափոխվեն այնտեղ։ Հարցը դա չէ։ Իսկ եթե փակենք Բելառուսով տարանցումը, այն չի անցնի Ուկրաինայի տարածքով. ռուսական սահմանն այնտեղ փակ է։ Բալթյան երկրներով ճանապարհներ չկան։ Եթե մենք փակենք լեհերի և, օրինակ, գերմանացիների համար, ի՞նչ կլինի այդ դեպքում։ Մենք պետք է, պաշտպանելով մեր ինքնիշխանությունն ու անկախությունը, կանգ չառնենք ոչ մի բանի առաջ»,- ասել է Լուկաշենկոն։

Հայտնի է, որ Յամալա-Եվրոպա գազատարն անցնում է Բելառուսով։

«Մենք տաքացնում ենք Եվրոպան, իսկ մեզ դեռ սպառնում են, որ կփակեն սահմանը։ Իսկ եթե մենք փակե՞նք այնտեղ գնացող բնական գազը։ Ուստի, խորհուրդ կտայի Լեհաստանի ղեկավարությանը, լիտվացիներին և այլ անգլուխ մարդկանց՝ խոսելուց առաջ մտածեն»,- հավելել է Լուկաշենկոն։