Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն կայցելի Իրան, ապա՝ Լիբանան

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն կայցելի Իրան, ապա՝ Լիբանան
Միջազգային
14:07, 12 ноябрь 2021
Լիբանանյան աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաջորդ շաբաթ կայցելի Իրան, որից հետո՝ հաջորդ երեքշաբթի, կժամանի Բեյրութ, գրում է Mehr News-ը։

Սակայն աղբյուրը չի փոխանցում, թե  թուրք պաշտոնյան ում է հանդիպելու Իրանում, և ինչ նպատակով է կայանալու այցը։ 

Լիբանանյան թերթը նաև հայտնել է, որ Չավուշօղլուն հանդիպելու է լիբանանցի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների՝ վերահաստատելու Թուրքիայի աջակցությունը Լիբանանի կառավարությանը։

Սյուզի Սիրականյան