Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն պատրաստ են քննարկել Մինսկի դեմ նոր պատժամիջոցները

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն պատրաստ են քննարկել Մինսկի դեմ  նոր պատժամիջոցները
Միջազգային
16:19, 12 ноябрь 2021
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը և Եվրամիության երկրները պատրաստ են քննարկել Բելառուսի կառավարության և նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը, որին նրանք մեղադրում են Լեհաստանի հետ սահմանին միգրանտների ճգնաժամը հրահրելու մեջ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Երկրները խոստացել են մնալ միասնական և վճռական՝ պաշտպանելու ԵՄ-ն «բելառուսական իշխանությունների հիբրիդային գործողություններից»:

«Միասին մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Լեհաստանին ու Լիտվային և պատրաստ ենք քննարկել հետագա միջոցները, որոնք կարող ենք ձեռնարկել՝ աջակցելու նրանց և թիրախավորելու Լուկաշենկոյի վարչակարգի կողմից իրականացվող գործողությունները, որոնք նպաստում են ԵՄ արտաքին սահմանների անօրինական հատմանը»,- ասված է երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարցով փակ խորհրդակցություններից հետո։

Արևմտյան երկրները նաև կոչ են արել Մինսկին ապահովել միգրանտների պատշաճ պաշտպանությունն ու օգնության տրամադրումը։

«Մենք շեշտում ենք, որ բոլոր գործողությունները պետք է առաջնորդվեն հիմնարար արժեքներով, հատկապես միգրանտների, մարդու իրավունքների պաշտպանության հարցում»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

Այսպիսով, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ ԵՄ երկրները կարծում են, որ Բելառուսի կառավարությունը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար և կոչ են անում միջոցներ ձեռնարկել դրա դեմ։ 

Նրանց համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Մինսկի մարտավարությունը անընդունելի է, և կոչ է արվում  «միջազգային մեծ արձագանքի ու համագործակցության՝ Բելառուսին հաշվետու դարձնելու համար»։

Երկրները պնդում են, որ Մինսկի նպատակն է «ապակայունացնել հարևան երկրներին և Եվրամիության արտաքին սահմանը և շեղել ուշադրությունը մարդու իրավունքների ոտնահարումներից»:   

Հիշեցնենք, որ Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ Բելառուսի սահմանին միգրանտների ճգնաժամը, որտեղ միգրանտները կուտակվել են տարեսկզբից, կտրուկ սրվել է նոյեմբերի 8-ին։ Մի քանի հազար մարդ Բելառուսից մոտեցել է Լեհաստանի սահմանին և հրաժարվել լքել տարածքը։ Նրանցից ոմանք փորձել են մտնել Լեհաստան՝ քանդելով փշալարե ցանկապատը։
ԵՄ երկրները մեղադրել են Մինսկին ճգնաժամի միտումնավոր սրման մեջ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի մեղավորն իրենք՝ արևմտյան երկրներն են։


Սյուզի Սիրականյան