Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի ԱԳ նախարարը Թեհրանում է

Թուրքիայի ԱԳ նախարարը Թեհրանում է
Միջազգային
13:43, 15 ноябрь 2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը Թեհրանում հանդիպել և բանակցություններ է վարել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտնում է Report.az-ը: 

Սա Չավուշօղլուի առաջին այցն է Թեհրան՝ այն բանից հետո, երբ Ամիր-Աբդոլլահիանը նշանակվեց Իրանի արտաքին գործերի նախարար։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն իր ամենշաբաթյա ասուլիսում հայտարարել էր, որ թուրքական կողմի հետ բանակցությունների օրակարգում կլինեն սահմանային խնդիրները և ընդհանուր ջրային ռեսուրսների կառավարումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լիբանանյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի արտգործնախարարը Թեհրան այցելելուց հետո հաջորդ շաբաթ կմեկնի Բեյրութ։