Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան և Իրանը բանակցություններ են վարում նաև «3+3» ձևաչափի վերաբերյալ

Թուրքիան և Իրանը բանակցություններ են վարում  նաև «3+3» ձևաչափի վերաբերյալ
Միջազգային
15:30, 15 ноябрь 2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանի հետ Թեհրանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ տարածաշրջանային հարցերի շուրջ հետագա երկխոսությունը մեծ նշանակություն ունի, քանի որ տարածաշրջանում տեղի են ունենում նշանակալի իրադարձություններ, հայտնում է Report․az-ը։

«Մենք բանակցություններ ենք վարում իրանական կողմի հետ Հարավային Կովկասում կայունությանն ուղղված հարցերի շուրջ, այդ թվում՝ «3+3» ձևաչափի վերաբերյալ»,- ասել է  Չավուշօղլուն՝ հավելելով, որ կարծում է՝ Թուրքիան և Իրանը կարող են կարևոր քայլեր ձեռնարկել նաև Իրաքում և Աֆղանստանում կայունության համար։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական այցով այսօր Թեհրանում է։