Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի նախագահն անդրադարձել է F-35 և S-400-ների խնդրին. ermenihaber.am

Թուրքիայի նախագահն անդրադարձել է F-35 և S-400-ների խնդրին. ermenihaber.am
Միջազգային
17:18, 15 ноябрь 2021
Թուրքիայի Չանաքքալե նահանգում  երիտասարդների հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ԱՄՆ ցանկանում է, որ իրենք վերադարձնեն S-400 հակաօդային պաշտպանության համակարգը, որը Թուրքիան գնել է Ռուսաստանից:

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան ի պատասխան ԱՄՆ-ի այդ պահանջի՝ հայտարարել է, որ իրենք որևէ պատճառ չունեն հետ կանգնելու Ռուսաստանի հետ գործարքից, քանի որ եթե ԱՄՆ-ն չի ապահովում իրենց համապատասխան համակարգով իրենք իրավունք ունեն ինքնուրույն իրենց խնդիրները լուծել և այդ պատճառով ընդունել են Ռուսաստանից եկած առաջարկը:

Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ն  նույն սխալը թույլ է տրվել F-35-ի հարցում: Ըստ նրա՝ F-35-ների համար 1 մլրդ 400 մլն դոլար են վճարել, բայց F-35-ները իրենց չեն տվել, հիմա ինչ-որ նոր առաջարկներ են ստանում:

Թուրքիայի նախագահը չի բացառել, որ առաջիկայում իրենք կփորձեն ինչ-որ բան արտադրել:

Աղբյուր` ermenihaber.am