Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հայտարարել է, թե հայկական կողմը կրակ է բացել իրենց դիքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հայտարարել է, թե հայկական կողմը կրակ է բացել իրենց դիքերի ուղղությամբ
Միջազգային
12:56, 16 ноябрь 2021
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն այսօր կրկին հայտարարություն է տարածել՝ թե նոյեմբերի 15-ին ժամը 16։15-ից մինչև նոյեմբերի 16-ի առավոտյան ժամը 04:30-ը հայկական զինուժը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Այս մասին հայտնում է Report.az-ը։

Նշվում է, որ գնդակոծված ադրբեջանական դիրքերը տեղակայված են եղել Քարվաճառի շրջանի մի շարք բնակավայրերում։

«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան միջոցներ՝ հակառակ կողմի մարտական գործողությունները կանխելու համար», - հայտնել են նախարարությունից։ 

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը դեռևս նոր տեղեկություններ չի հաղորդել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին։

Պաշտպանության նախարարությունից չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։