Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիան մերժել է Ադրբեջանի 259 քաղաքացու ապաստանի դիմումը

Գերմանիան մերժել է Ադրբեջանի 259 քաղաքացու ապաստանի դիմումը
Միջազգային
13:07, 16 ноябрь 2021
Հայտնի է դարձել այս տարվա հունվար-սեպտեմբերին Գերմանիայում ապաստան հայցող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների թիվը, Report.az-ին հաղորդում է Գերմանիայի միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակը (BAMF):

Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում Ադրբեջանի քաղաքացիներից ապաստանի 407 դիմում է գրանցվել։ Նրանցից 174-ն առաջին անգամ է ապաստան խնդրել, իսկ 233-ը՝ երկրորդ անգամ։

Այսպիսով, 687 վարույթի վերաբերյալ որոշումներ են կայացվել և 259 դիմորդ մերժվել է։ Նրանց նախազգուշացվել է ինքնակամ լքել Գերմանիան։

BAMF-ի տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերին փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է ընդհանուր առմամբ 13.849 օտարերկրացի։