Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն շարունակում են լռել՝ մինչ Հայաստանի սահմանը առավոտից լայնածավալ հարձակման է ենթարկվում․ կան զոհեր, գերիներ ու վիրավորներ

ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն շարունակում են լռել՝ մինչ Հայաստանի սահմանը առավոտից լայնածավալ հարձակման է ենթարկվում․ կան զոհեր, գերիներ ու վիրավորներ
Միջազգային
18:21, 16 ноябрь 2021
Չնայած այսօր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ-ին՝ ակնկալելով դաշնակցային օգնություն՝ Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումը կանխելու և նրանց ՀՀ տարածքից հեռացնելու հարցում, ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը մինչ այժմ որևէ կերպ չեն արձագանքել, անգամ հայտարարություն չեն արել՝ Ադրբեջանին զսպելու և ռազմավարական պարտականությունները ստանձնելու առթիվ։ 

Եվ սա այն պարագայում, երբ ՀԱՊԿ նախագահությունը սեպտեմբերի 16-ից ստանձնել է Հայաստանը։ 

Ի դեպ, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը այսօր հաստատել է, որ Երևանը դիմել է Մոսկվային՝ կոչ անելով պաշտպանել Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ համաձայն 1997 թվականի երկկողմ պայմանագրի։

Նշենք, որ Հայաստանի ՊՆ-ն արդեն հայտարարել է զոհերի, 12 գերեվարվածի, վիրավորների, 2 դիրքերի կորստի մասին։