Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը. Հայաստանն ու Ադրբեջանը ևս մասնակցում են

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը. Հայաստանն ու Ադրբեջանը ևս մասնակցում են
Միջազգային
11:43, 17 ноябрь 2021
Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարները մասնակցում են Մոսկվայում մեկնարկած ԱՊՀ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը: 

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:

Հանդիպումը մեկնարկել է, սա քարտուղարների 9-րդ ամենամյա հանդիպումն է:

Հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և մյուս երկրների քարտուղարները:

Աղբյուր՝ armtimes.com