Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին հակամարտող կողմերին զսպվածության կոչ է անում․ Պեսկով

Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին հակամարտող կողմերին զսպվածության կոչ է անում․ Պեսկով
Միջազգային
14:15, 17 ноябрь 2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև եռակողմ շփումների համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին հակամարտող կողմերին զսպվածության կոչ է անում և հանդես է գալիս եռակողմ պայմանավորվածությունների պահպանման օգտին»,- ասել է Պեսկովը, հավելելով, որ հայ-ադրբեջանական սահմանին երեկ ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ մտահոգության տեղիք է տվել։

«Սակայն ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել հակամարտող կողմերին զսպվածության մղել։ Ռուսական կողմը կշարունակի դա անել: Մենք դեռ հույս ունենք, որ իրավիճակը կայունացնելու միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է»,- ընդգծել է Պեսկովը։