Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին սպառնում է Հայաստանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին  սպառնում է Հայաստանին
Միջազգային
14:45, 17 ноябрь 2021
Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, նշելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած «սպառնալիքի» ու ռազմական «սադրանքների»՝ կշարունակվի համարժեք պատասխան տալ։

«Խստորեն դատապարտում ենք հայկական կողմի ռազմական սադրանքների շարունակումը ռևանշիզմի հիմքի վրա։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուղղակի պատասխանատվություն է կրում տարածաշրջանում իրավիճակի սրման ու եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացմանը խոչընդոտելու համար։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքին ու ռազմական սադրանքներին կշարունակվի համարժեք պատասխան տրվել»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես նմանօրինակ հայտարարություն է արել՝ մեկնաբանելով ադրբեջանա-հայկական սահմանին լարվածությունը։ Նա ասել․ «Եթե Հայաստանը չգործի միջազգային իրավունքի համաձայն, և եթե մենք դիտարկենք Ադրբեջանի դեմ որևէ վտանգավոր քայլ, մենք կպատասխանենք առանց վարանելու»։

Report.az-ը նշում է, որ Բայրամովը հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձները՝ կապված տարածաշրջանում կայունության հետ. «Երկու առաջնորդների այս ուղերձները չափազանց կարևոր են։ Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե Հայաստանը ինչպես կարձագանքի խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված այս ուղերձներին։ Հուսով ենք, որ այն ճիշտ որոշում կկայացնի։ Ցավոք սրտի, մենք ականատես ենք Հայաստանի կողմից ռեւանշիստական հայտարարությունների։ Սրանք վտանգավոր հայտարարություններ են։ Մեր ուզածը տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն ապահովելն է»։