Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք կքննարկենք՝ ինչպես համագործակցել Ռուսաստանի հետ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում». ԵԱՀԿ գործող նախագահ

«Մենք կքննարկենք՝ ինչպես համագործակցել Ռուսաստանի հետ  հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում». ԵԱՀԿ գործող նախագահ
Միջազգային
17:03, 19 ноябрь 2021
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  այսօր Մոսկվայում հանդիպել է Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդի հետ, որը 2021 թվականին երկրորդ անգամ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ։

Նա իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նշել է. «Մենք կքննարկենք, թե ինչպես համագործակցել Ռուսաստանի հետ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում»։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։

Անն Լինդը  հավելել է, որ բարձր է գնահատում Ռուսաստանի նախաձեռնությունները՝  հրադադարի հասնելու և անցյալ շաբաթ խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված ջանքերը։

«Ես բարձր եմ գնահատում Ռուսաստանի՝ հրադադարին և անցյալ շաբաթ խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված ջանքերը»,-  նշել է ԵԱՀԿ գործող նախագահը։