Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանը չի մասնակցի «3+3» հարթակին

Վրաստանը չի մասնակցի «3+3» հարթակին
Միջազգային
17:08, 19 ноябрь 2021
Վրաստանը չի կարողանա մասնակցել «3+3 հարթակ» նախաձեռնությանը, հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Վրաստանի խորհրդարանի «Նախարարի ժամանակ» ձևաչափում ունեցած ելույթում, հայտնում է APA-ի վրացական բյուրոն։  

Նա նշել է, որ իր թուրք, ադրբեջանցի և հայ գործընկերների հետ հանդիպմանը հստակ արտահայտել է Վրաստանի դիրքորոշումը խնդրի վերաբերյալ։

 «Թբիլիսին կարող է հանդես գալ որպես Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության հարթակ: Իհարկե, մենք չունենք հավակնություններ և ռեսուրսներ՝ միջնորդելու քաղաքական կամ հակամարտության գործընթացում։ Մենք հավակնություններ ունենք առաջարկելու տնտեսական նախագծեր. դա կօգնի նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում, ինչպես նաև երկարաժամկետ խաղաղություն կհաստատի»,- ասել է նա՝ հավելելով, որ Վրաստանը մասնակցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս», «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» համատեղ նախագծերին՝ Եվրոպային էներգառեսուրսներ մատակարարելով. «Սա կարող է հետաքրքրել մեր հայ գործընկերներին»։