Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
Միջազգային
17:22, 19 ноябрь 2021
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդի հետ։ Այս մասին հայտնում է Repօrt.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Նրանք քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային վերջին լարվածությունը, Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի լարվածության կապակցությամբ և կոչ արել երկու կողմերին դադարեցնել էսկալացիան և տարաձայնությունները կարգավորել խաղաղ ճանապարհով։

Ըստ լրատվականի՝ Բայրամովն ամերիկյան կողմին տեղեկացրել է, իբր, «հայկական կողմի վերջին օրերի սադրանքների մասին», ինչպես նաև ասել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ սկսել դելիմիտացիայի գործընթաց՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիմքի վրա։

Կողմերը կարծիքներ են փոխանակել եռակողմ հայտարարությունների իրագործման ու տարածաշրջանային անվտանգության այլ հարցերի շուրջ։