Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՆԱՏՕ-ն շարունակում է լարվածություն ստեղծել Ռուսաստանի սահմանների երկայնքով». Զախարովա

«ՆԱՏՕ-ն շարունակում է լարվածություն ստեղծել Ռուսաստանի սահմանների երկայնքով». Զախարովա
Միջազգային
14:42, 22 ноябрь 2021
 
ՆԱՏՕ-ն չի արձագանքում Մոսկվայի նախազգուշացումներին և շարունակում է լարվածություն ստեղծել Ռուսաստանի սահմանների երկայնքով. ԱՄՆ-ի և Էստոնիայի համատեղ զորավարժությունների անցկացումը նման գործողությունների ևս մեկ օրինակ է։ Այս մասին կիրակի օրը Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է TASS-ը։
 
«Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի սահմանների մոտ լարվածություն չստեղծել, ՆԱՏՕ-ն լռում  և շարունակում է»,- ընդգծել է դիվանագետը։ 
 
Նա  ընդգծել է Էստոնիայում Ամերիկայի դեսպանատան հայտարարությունը՝ Բալթյան Հանրապետության տարածքում համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին: «Ամերիկայի դեսպանատունը հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում մշակվում են  ոչ ավանդական մեթոդներ: Ես նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե ինչի մասին են խոսում»,- նշել է Զախարովան։
 
«Պենտագոնի ռազմական խաղերում այս երկիրը ոչ այլ ինչ է, քան ՆԱՏՕ-ի հենակետը՝ մեր սահմանների մոտ: Այս միջոցառումները, որոնք ուղղված են զինված ուժերի փոխգործակցության զարգացմանն ու «զուգակցմանը», այլ նպատակներ չեն հետապնդում և չեն կարող իրականացնել»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: 
 
Զախարովայի խոսքով՝ այն փաստը, որ այդ զորավարժություններն անցկացվում են Տալլինի և Վաշինգտոնի միջև զորքերին փոխադարձաբար վառելիքով ապահովելու մասին հերթական ռազմական համաձայնագրի կնքումից մի քանի օր անց, «միայն հաստատում է ՆԱՏՕ-ի մտադրությունը՝ արհեստականորեն լարվածություն ստեղծել Ռուսաստանի սահմանների մոտ»։
 
Զախարովան նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պարբերաբար մեղադրում է Ռուսաստանին «գործողությունների ոչ թափանցիկության» և «ագրեսիվ պահվածքի» մեջ, սակայն Էստոնիայում ամերիկյան զորքերի զորավարժությունները ցույց են տալիս հակառակ իրավիճակը։
 
«Եվ այս ամենը նրանք ասում են մեր սեփական տարածքում ռուսական զինված ուժերի զորավարժությունների մասին։ Եվ հիմա ես կցանկանայի իմանալ, թե որքանո՞վ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար (Յենս) Ստոլտենբերգը նման գործողությունները համարում թափանցիկ, կանխատեսելի և ոչ ագրեսիվ... Եթե, նրա կարծիքով, ամեն ինչ լավ է, այդ դեպքում ի՞նչ դժգոհություններ կարող են լինել ներքին ռուսական զորավարժություններից, որոնք անընդհատ անհանգստություն են պատճառում նրան»,- գրել է նա։
 
Սյուզի Սիրականյան