Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծրագրվում է Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Ծրագրվում է Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Միջազգային
16:52, 22 ноябрь 2021
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հնարավոր է հանդիպեն Աշգաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) բարձրագույն գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին նոյեմբերի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն։
 
Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, Խատիբզադեն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցն Իրան  «էական» և  «կառուցողական» է համարել։
 
Շահին Մուստաֆաևը նոյեմբերի 21-ին այցելել է Իրան և հանդիպել այդ երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ։
 
Սյուզի Սիրականյան