Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Apple-ը դատական հայց է ներկայացրել NSO Group-ի՝ իսրայելական Pegasus լրտեսական սարքավորումներ մշակող ընկերության դեմ՝ իր օգտատերերին լրտեսելու մեղադրանքով

Apple-ը դատական հայց է ներկայացրել NSO Group-ի՝ իսրայելական Pegasus լրտեսական սարքավորումներ մշակող ընկերության դեմ՝ իր օգտատերերին լրտեսելու մեղադրանքով
Միջազգային
16:07, 25 ноябрь 2021
Apple կորպորացիան դատական հայց է ներկայացրել NSO Group-ի՝ իսրայելական Pegasus լրտեսական սարքավորումներ մշակող ընկերության դեմ։ Apple-ը պնդում է, որ NSO Group-ն օգտագործում է ծրագրային ապահովումը օգտատերերին լրտեսելու համար՝ հատուկ վարակելով նրանց iOS սարքերը:

Այս մասին հայտնում է Ekhokavkaza.com-ը։

Apple-ի սարքերում խոցելիություններից մեկը հայտնաբերել է կանադական հետազոտական The Citizen Lab խումբը, որը զբաղվում է կիբերանվտանգությամբ:

Հետազոտողների տվյալներով՝ Pegasus-ը ստեղծելիս իսրայելական ընկերությունն օգտվել է PDF ֆայլերի հետ աշխատելու ժամանակ պաշտպանական թերություններից։  Apple-ը դատարանին խնդրել է անժամկետ արգելել NSO Group-ի կողմից Apple-ի ծրագրային ապահովման, ծառայությունների և սարքերի օգտագործումը: