Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանը պատրաստ է սկսել սահմանազատում, բայց Հայաստանը դրան չի արձագանքել». Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով

«Ադրբեջանը պատրաստ է սկսել սահմանազատում, բայց Հայաստանը դրան չի արձագանքել». Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով
Միջազգային
14:49, 26 ноябрь 2021
Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում երկարատև խաղաղության ու անվտանգության ապահովմանը և պատրաստ է Հայաստանի հետ սկսել դելիմիտացիայի գործընթաց՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Աննիկա Սեդերի հետ տեսակապով հանդիպման ժամանակ՝ Հայաստանի հետ դելիմիտացիայի գործընթացի թեմային անդրադառնալիս, փոխանցում է  ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով  Ադրբեջանի ԱԳՆ-ին։

«Բայրամովը Սեդերին տեղեկացրել է տարածաշրջանում ներկա իրավիճակի, եռակողմ հայտարարությունների կատարման, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած միջոցների և այլ հարցերի մասին։ Նա նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում երկարատև խաղաղության ու անվտանգության ապահովմանը և պատրաստ է Հայաստանի հետ սկսել դելիմիտացիայի գործընթաց՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Երևանը դեռ չի արձագանքել այդ առաջարկին», այն դեպքում, երբ Երևանը  մշտապես հանդես է եկել սահմանի դելիմիտացիային կողմ լինելու հայտարարություններով, որոնց պաշտոնական Բաքուն որևէ կերպ չի արձագանքել։