Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունաստանի վարչապետ․ «Թուրքիան խախտում է մարդու իրավունքները»․ ermenihaber.am

Հունաստանի վարչապետ․ «Թուրքիան խախտում է մարդու իրավունքները»․ ermenihaber.am
Միջազգային
15:43, 26 ноябрь 2021
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ամերիկյան «The Washington Post» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին և փախստականների խնդրին։

Միցոտակիսը նշել է Թուրքիայից ներգաղթյալների հոսքի դադարեցման անհրաժեշտության մասին։ 

«Ես մարդկանց չեմ հասկանում, թե ինչու Թուրքիային մեղադրելու փոխարեն  Հունաստանին են մեղադրում։ Թուրքիան է խախտում մարդու իրավունքները»,-ասել է Միցոտակիսը։ 

Այնուհետև անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցին՝ Հունաստանի վարչապետն ասել է․ «Եթե Թուրքիան հրաժարվի իր ագրեսիվ դիրքորոշումից Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում, դա արդեն կնպաստի, որ մենք նստենք և խոսենք մեր տարաձայնությունների մասին»։ 

Աղբյուր՝ ermenihaber.am