Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Սոչիում կնշմարվեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությունները

ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Սոչիում կնշմարվեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությունները
Միջազգային
15:52, 26 ноябрь 2021
Ռուսական կողմն ակնկալում է, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը  կնախանշվեն Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները։ Այս մասին այսօր  ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մեր ակնկալիքները, ինչպես բոլոր այն մարդկանց ակնկալիքները, ովքեր ապրում են այս երկու երկրներում (Հայաստանում և Ադրբեջանում - խմբ.), Ռուսաստանում, Հարավային Կովկասի տարածաշրջանում, այն է, որ երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը հնարավորինս շուտ գան այս տարածաշրջան»,-  ասել է նա։

Ռուդենկոն նշել է, որ հանդիպումն ընդհանուր առմամբ ուղղված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո անցած տարվա որոշակի արդյունքների ամփոփմանը՝ տեսնելու, թե ի՞նչ է արվել և ի՞նչ կարելի է անել հետագա խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, և ինչպե՞ս կարելի է առաջ տանել  ընդհանուր երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Նա նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խնդիրների կարգավորման գործընթացում դեռ կան խնդիրներ, որոնք հայտնի են բոլորին։ «Դրանք վերաբերում են նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը,  հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում որոշակի զինված միջադեպերի, նույնիսկ մարդիկ են զոհվում»,-  պարզաբանել է փոխարտգործնախարարը։ 

Սյուզի Սիրականյան