ՄԻԵԴ-ը կարող է միջանկյալ միջոցներ ձեռնարկել Հայաստանի հայցի առիթով

Միջազգային
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կարող է միջանկյալ միջոց կիրառել այն բողոքի առնչությամբ, որով Հայաստանը պահանջում է պաշտպանել նոյեմբերի 16-ի միջադեպի ժամանակ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողների իրավունքները։ Այդ մասին ТАСС-ին ուրբաթ հայտնել են ՄԻԵԴ-ի մամուլի ծառայությունից։
«Դատարանը ստացել է 39 հայ գերիների նկատմամբ 39-րդ կանոնը (միջանկյալ դատական միջոցներ) կիրառելու մասին խնդրանքը։ 28 անձ ներառված է ՀՀ կառավարության կողմից միջպետական, հինգը՝ անհատական բողոքներում, որոնք ուղարկել են գերիների հարազատները»,- հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից: