Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք հրապարակային առաջարկ ենք արել հայկական կողմին խաղաղության պայմանագիր կնքել՝ ճանաչելով մեր երկրների տարածքային ամբողջականությունը, ու ապրել որպես հարևաններ. Ալիև

Մենք հրապարակային առաջարկ ենք արել հայկական կողմին խաղաղության պայմանագիր կնքել՝ ճանաչելով մեր երկրների տարածքային ամբողջականությունը, ու ապրել որպես հարևաններ. Ալիև
Միջազգային
18:51, 26 ноябрь 2021
Այսօր Սոչիում կայանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական եռակողմ հանդիպումը:

Ալիևը հանդիպման սկզբում նշեց, որ բարձր են գնահատում ՌԴ նախագահի միջնորդությունը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում, ինչպես նաև նախորդ տարի եռակողմ հայտարարության տեքստի համաձայնության հարցում. «Այդ ֆորմատով մենք հանդիպեցինք տարվա սկզբին, հիմա հանդիպում ենք տարվա վերջին և կարող ենք ամփոփել»,- ասաց Ադրբեջանի նախագահն ու ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր կետերն իրականացված են:

Ալիևը նշեց նաև, որ այն հատվածներում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, լուրջ միջադեպեր, սադրանքներ չեն եղել, իսկ որոշ առանձնագրված դեպքերը չեն կրել պարբերական բնույթ. «Այդ պատճառով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուս խաղաղապահներին լավ ծառայության համար. նրանք ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը, որտեղ լայնամասշտաբ պատերազմ էր նախորդ տարի»:

Ալիևը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանից, նշեց, որ սահմանազատում իրականացված չէ, և իրենք հրապարակավ ասել են, որ պատրաստ են իրականացնել այդ գործընթացը. «Ավելին, մենք հրապարակային առաջարկ ենք արել հայկական կողմին խաղաղության պայմանագիր կնքել՝ այդպիսով ճանաչելով մեր երկրների տարածքային ամբողջականությունը, և կրկին սովորել ապրել որպես հարևաններ»: