Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է ՄԻԵԴ վճիռների կատարումից

Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է ՄԻԵԴ վճիռների կատարումից
Միջազգային
10:59, 29 ноябрь 2021
Տարբեր ժամանակներում առևանգված ու գերեվարված հայերի նկատմամբ ՄԻԵԴ թեկուզ մեկ վճիռ Ադրբեջանը չի կատարել:Այս մասին հայտնում  է 1lurer.am-ը։

Կարելի է արդյոք ավելին սպասել երկրից, որը հրաժարվում է ապահովել անգամ սեփական քաղաքացիների՝ արդար դատաքննության իրավունքը:

Ու չկան արդյոք վերահսկողության մեխանիզմներ: Եվրոպական դատարանի կայացրած վճիռները չկատարելու դեպքում, հարցը քննվում է նախարարների կոմիտեում: Այժմ մոտ 10 հազար չկատարված վճիռ կա՝ տարբեր պետությունների կողմից, բայց նախարարների կոմիտեի առաջին պարտավորեցնող որոշումը հենց Ադրբեջանին է վերաբերում: Բաքվի անպատասխանատու վարքը կարող է հանգեցնել Եվրոպայի խորհրդում ձայնից զրկվելուն, հետո նաև անդամակցության դադարեցմանը: