Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն կկանգնի ձեր կողքին. Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ

ԵՄ-ն կկանգնի ձեր կողքին. Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ
Միջազգային
11:41, 29 ноябрь 2021
Տարածքային վեճերի լուծումը, որը խորը տառապանք է պատճառել հայ ժողովրդին, կպահանջի համբերություն և ժամանակ։ Այս մասին Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ ասաց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։ 

ԵԽ փոխնախագահը գտնում է, որ հաջող դիվանագիտական լուծումների հեռանկարներ կան. «ԵՄ-ն կկանգնի ձեր կողքին՝ առաջարկելով անհրաժեշտ աջակցություն վերակառուցման և հակամարտության հավասարակշռված փոխզիջում գտնելու հարցում, որը չի ավելացնի Հայաստանի արդեն արդեն իսկ կրած հսկայական կորուստները»,-նշեց Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։

Վերջինս նկատեց՝ այսօր Հայաստանը հաջողությամբ ընթանում է բարեփոխումների հավակնոտ ճանապարհով, որը կամրապնդի ժողովրդավարական ընթացքը և տնտեսական զարգացումը։

ԵԽ փոխնախագահը հավաստիացրեց, որ Եվրոպայում և ամբողջ աշխարհում հայ համայնքների ձայնը լսելի է, և իրենք ոչ մի դեպքում չեն կարող հանդուրժել մարդու իրավունքների հետագա ոտնահարումները։

«Այլևս չենք կարող ընդունել, որ ուժն ու ռազմական հզորությունը կգերակայեն ժողովրդավարությանը»,-նշեց ԵԽ փոխնախագահը։